Kitabı oxu: «Խատուտիկների բալիկներին. Կյանքի մասին։ Կյանքի արժեքների և, իհարկե, Քամու մասին։»

Şrift:

Перевод книги «Детям одуванчиков» (автор Дика Кара) с русского на армянский язык

Переводчик Մարինա Հարությունյան

© Դիկա Կարա, 2021

© Մարինա Հարությունյան, перевод, 2021

ISBN 978-5-0055-7147-2

Создано в интеллектуальной издательской системе Ridero

Իրիկնանում էր:

Ցերեկվա շոգին աննկատելիորեն փոխարինեց երեկոյան զովը: Բոլոր կենդանի էակները վերջապես թեթևացած շունչ քաշեցին:

Բույսերն ու կենդանիները պատրաստվում էին քնի: Մժղուկները, որոնցից ոչ մի կերպ պրծում չկար, գնացին երեկոյան զբոսանքի:

Մինչդեռ ծերունի խատուտը քնելուց առաջ որոշեց զրուցել խատուտիկ-թոռնիկների հետ:

«Մեր նախապապ խատուտները պատմում էին, որ կյանքի հիմնական արժեքներից է սեփական ընտրություն կատարելու իրավունքը ու քամու հաջող ուղղությունը։ Իսկ ես ասում եմ ձեզ, որ այս ամենը պայմանական է: Հիմնական արժեքը կողքիդ աճող ծնողական տերևիկն է»:

Փոքրիկ խատուտիկները զարմացած իրար նայեցին։

«Պապի́կ, բայց ինչո՞ւ է ծնողական տերևիկը արժեքավոր», – հարցրեց փոքրիկ խատուտիկը։

«Կարևոր չէ։ Ժամանակը կգա և դուք ինքներդ ամեն ինչ կհասկանաք», – փնթփնթաց պապիկը: «Դե́, դեռ վաղ է, դեռ չեն հասունացել», – մտածեց խատուտը, իսկ բարձրաձայն ասաց.

«Պառկե́ք քնելու։ Շատ ուշ է»։

Պապի խոսքերը դուրս չէին գալիս փոքրիկ խատուտիկի գլխից, և նա ոչ մի կերպ չէր կարողանում քնել.

«Պապիկ, դե́ խնդրում եմ, պատմի́ր ինձ, ասա́ թե ինչի մասին էիր խոսում: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Ի՞նչ կլինի, պատմի́ր։ Կիսվի́ր քո իմաստությամբ»:

«Իմաստությա՞մբ… թե՞ հիմարությամբ…», – հանելուկով պատասխանեց պապը՝ առանց աչքերը բացելու:

«Կպատմե՞ս», -չէր հանձնվում թոռնիկը։

«Դե́, լսիր», – հորանջեց խատուտը և դանդաղ սկսեց իր պատմությունը:

Լեռան գեղատեսիլ լանջին խատուտիկներ էին ապրում: Այս բարեգութ արարածներին երես էին տալիս մաքուր օդն ու Արևի մշտական մայրական խնամքը:

Դեռ ապրիլին, հենց որ առաջին ձյունը հալվեց, փոքրիկ խատուտիկները միասին ճանապարհ հարթեցին դեպի լույս և այժմ ապրում էին իրենց իսկ հաճույքի համար: Նրանցով հիանում էին կենդանիները, թռչունները և ամեն մի ճամփորդ: Նրանք ձգվում էին դեպի Արևը՝ աշխարհին պարգևելով իրենց պայծառ ժպիտները, և անկեղծորեն ուրախանում էին ամեն մի բացվող օրով:

Pulsuz fraqment bitdi.

Yaş həddi:
0+
Litresdə buraxılış tarixi:
02 dekabr 2021
Həcm:
7 səh. 2 illustrasiyalar
ISBN:
9785005571472
Müəllif hüququ sahibi:
Издательские решения
Yükləmə formatı:
epub, fb2, fb3, ios.epub, mobi, pdf, txt, zip

Bu kitabla oxuyurlar