"Մատեան Ողբերգութեան" kitabından sitat
Եւ մեր շուրթերի բարձրեալին ուղղած աղաչողական հաշտարար խօսքի: Եւ այն, ինչ ասելն իսկ ահաւոր է, Գրում եմ այստեղ ես ի յիշատակ մեծ երախտիքիդ. Կարող ենք լինել մենք աստուած նոյնիսկ` շնորհներով ընտիր Եւ ստեղծողիդ հետ միանալ` Տէրունի մարմինդ ճաշակելով եւ խառնուելով կենաց լոյսիդ հետ, Մինչ ըստ Պօղոսի` չուներ հին օրէնքն այսպէս կատարեալ երջանիկ խոստում: Իսկ դու, փրկութի՜ւն, քաւիչ բոլորի, եկար հայրենի քո հարստութեամբ Եւ մեր յոյսն առ քեզ անկրճատելի` արիր յարատեւ կատարելապէս: Փա՜ռք քեզ Հօրդ հետ` ի գովք սուրբ Հոգուդ բարեբանութեան, Յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Janr və etiketlər
Yaş həddi:
12+Litresdə buraxılış tarixi:
26 iyun 2017Həcm:
280 səh. 1 illustrasiyaISBN:
9781772467949Müəllif hüququ sahibi:
Aegitas