«Կայծեր Մաս 1» kitabından sitatlar

ԺԵ ՈՐՍՈՐԴԻ ՏՆԱԿԸ Գիշերը մոտենում էր իր վախճանին, երբ հասանք Կ… գյուղը, որ գտնվում էր Դուշմանա լեռների մեջ: Անդադար հարձակումները այդ լեռներից Սալմաստ գավառի վրա` առիթ էր ավել տեղացիներին այսպես կոչել նրանց: Դուշմանա լեռներ նշանակում է թշնամու լեռներ: Գյուղից դուրս, բլուրի վրա, միայնակ կանգնած էր փոքրիկ տնակ, որի պատուհաններից մեկը այն ուշ գիշերային պահուն լուսավորված էր մռայլ լուսով: Աղոտ լույսը քաշեց մեր քարավանը դեպի իր կողմը: Մենք կանգնեցանք մի քանի քայլ հեռու, միայն Կարոն մոտեցավ տնակին: Չգիտեմ նա ի՞նչ խոսեց, ի՞նչ ասաց, միայն այն տեսա, քանի րոպեից հետո բակի դռները բացվեցան, շեմքի վրա հայտնվեցավ մի ահագին կերպարանք ճրագը ձեռին: Որքան և նսեմացած լիներ իմ հիշողությունը, դարձյալ ես այն կերպարանքի մեջ ճանաչեցի որսորդ Ավոյին: Կարոն նշան արեց իր ընկերներին, բոլորը մոտեցան: Մեր առաջին հոգսը եղավ հանգստացնել ձիաները: Ախոռատան քնաթաթախ սպասավորին, երևի, շատ հաճելի չեղավ տարաժամ հյուրերի այցելությունը. նա մրթմրթալով դուրս եկավ իր դարանից, – «Ո՞ր սատանան էս վախտը դուրս կգա իր բունից» – խոսեց քնթի տակից և սկսեց ձիաները ներս քաշել դեպի փարախը: Դա իմ նախածանոթ Մըհեն էր, որ առաջ աջակցում էր Ավոյին նրա որսորդությունների մեջ, իսկ այժմ մի աստիճան ևս բարձրացել էր իր պաշտոնի մեջ, դառնալով անասունների վերակացու: Տղերքը այն աստիճան սովորած էին նրան, որ ամենևին ուշադրություն չդարձրին նրա դժգոհությանը և պատվիրեցին շատ գարի և դարման տա ձիաներին:

Yaş həddi:
12+
Litresdə buraxılış tarixi:
26 iyun 2017
Həcm:
350 səh. 1 illustrasiya
ISBN:
9781772467079
Müəllif hüququ sahibi:
Aegitas
Yükləmə formatı:
Mətn
Средний рейтинг 4,5 на основе 10 оценок
Mətn
Средний рейтинг 5 на основе 2 оценок
Mətn
Средний рейтинг 4 на основе 9 оценок
Mətn, audio format mövcuddur
Средний рейтинг 4,7 на основе 3 оценок
Mətn
Средний рейтинг 4,8 на основе 5 оценок
Mətn, audio format mövcuddur
Средний рейтинг 4,4 на основе 1816 оценок
Mətn PDF
Средний рейтинг 0 на основе 0 оценок
Mətn
Средний рейтинг 5 на основе 1 оценок
Mətn
Средний рейтинг 5 на основе 5 оценок
Mətn
Средний рейтинг 4,8 на основе 18 оценок
Mətn
Средний рейтинг 4,7 на основе 7 оценок
Mətn
Средний рейтинг 4,8 на основе 12 оценок
Mətn
Средний рейтинг 4,9 на основе 50 оценок
Mətn
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Mətn
Средний рейтинг 4,5 на основе 10 оценок
Mətn
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Mətn
Средний рейтинг 4,6 на основе 7 оценок
Mətn
Средний рейтинг 4,9 на основе 7 оценок